Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Սիմպատիկ համակարգը պատասխանատու է քաշի համար

Սիմպատիկ համակարգը պատասխանատու է քաշի համար

Գիտնականներն ու դիետոլոգները կատարել են անսովոր մի փորձ են կատարել: Երեք ամիս շարունակ նրանք հետևել են ճարպակալումով տառապող հիվանդների առողջությանը: Ինքնակամները մասնակցել են քաշն իջեցնելու հատուկ ծրագրին: Ծրագրի էությունը կայանում է ամենօրյա օգտագործվող  կալորիաները 30 տոկասով կրճատելու մեջ: Փորձի բոլոր մասնակիցները նիհարել են բժշկի հսկողության ներքո, ովքեր հետևել են նաև հիվանդների սիմպատիկ նյարդային համակարգի աշխատանքին:

 

Այսպես կոչված սիմպատիկ նյարդային համակարգը, պատասխանատու է շատ օրգանների աշխատանքի համար, ակտիվացնում է մեթաբոլիզմի գործընթացը և «վերահսկում» է օրգանիզմի կողմից օգտագործված կալորիաները: Փորձից հետո, գիտնականները զարմանքով նկատեցին, որ այն մասնակիցները, որոնց հաջողվել է արագ նիհարել, ունեն սիմպատիկ նյարդի բարձր ակտիվություն նույնիսկ այն ժամանակ, երբ քնած են կամ հանգստանում են: Ավելորդ քաշից հեշտությամբ ազատվեու համար, հարկավոր է բարձրացնել սիմպատիկ համակարգի աշխատանքը: Երբ համակարգի աշխատանքը դանդաղում է, գեր մարդը չի կարող ազատվել ավելորդ քաշից: 

 

Նորա Ստրաժիցկիի համոզմամբ, գիտնականներին հաջողվել է ապացուցել ավելորդ քաշի և սիմպոտիկ նյարդային համակարգի միջև եղած կապը: Բժիշկի խոսքերով, այն մարդիկ, ովքեր ունեն համակարգի բարձր ակտիվություն, բոլոր շանսերն ունեն առանց դիետա պահպանելու նիհարել:

 

Դա հնարավորություն է տալիս դիետոլոգներին նիհարելու նոր մեթոդներ մշակել:

Սկզբնաղբյուր. mednews24.ru
Լուսանկարը. http://www.babycenter.ru
Թարգմանությունը. mediainform.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ